16 հունվարի 2013 - 20:33 AMT
Եգիպտոսում բնակելի տան փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի

Եգիպտական Ալեքսանդրիայում բնակելի տան փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 22-ի: Նման տվյալներ է ներկայացնում Եգիպտոսի առողջապահության նախարարությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տվյալներով, ևս 11 եգիպտացիներ դուրս են բերվել փլատակների տակից: 20 բնակիչներ դռեևս մնում են փլուզված շինության տակ:

Ըստ նախնական տվյալների, ողբերգության պատճառը շենքի շիանարարության ժամանակ տեխնոլոգիան չպահպանելն է եղել: