16 հունվարի 2013 - 20:55 AMT
Ամենահին չինական ծաղկամանը իր նախնական գնից գրեթե երկու անգամ էժան գնով է վաճառվել

Ամենաթանկ չինական ծաղկամանը իր նախնական արժեքից գրեթե երկու անգամ էժան գնով են վաճառել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղելով Bloomberg-ին:

XVIII դարի ծաղկամանը առաջին անգամ աճուրդի է հանվել 2010թ նոյեմբերին: Այն ժամանակ ծաղկամանը վաճառվել է 83 մլն դոլարով:

Ինչպես հաղորդվում է, գնորդը չի կարողացել վճարել այն գումարը, որը հենց ինքն է առաջարկել: Ծաղկամանի տերը՝ իրավաբան Թոնի Ջոնսոնն ու նրա մայրը, երկու տարի սպասել են և վերավաճառել այն: Նոր գործարքի մանրամասները չեն հաղորդվում:

Հնաոճ իրերի լոնդոնցի մասնագետը հայտարարել է, որ «83 մլն դոլարը, որի դիմաց այն վաճառվել է 2 տարի առաջ, չնչին գումար է»: