16 հունվարի 2013 - 21:36 AMT
Nintendo խաղային ընկերությունը կվերակազմավորվի

Nintendo խաղային ընկերությունը կվերակազմավորվի, հաղորդում է lenta.ru-ն՝ հղելով ճապոնական Nikkei պարբերականին: Ընկերությունը կմիավորի որոշ ստորաբաժանումներ, որտեղ ընդհանուր առմամբ աշխատում է 280 մարդ:

Միավորումը կավարտվի փետրվարի 16-ին: Ընկերությունը նախատեսում է ծրագրի մեջ ներդնել 340 մլն ԱՄՆ դոլար:

Nikkei-ի հաղորդմամբ Nintendo-ում կարծում են, որ ստորաբաժանումների միավորումը թույլ կտա արագացնել նոր խաղային սարքերի արտադությունը: