16 հունվարի 2013 - 21:39 AMT
Իրաքում ահաբեկչությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 30-ի

Իրաքում մի քանի մահապարտների կողմից իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 30-ի, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ամենահուժկու պայթյունը, որը պատճառ է դարձել 10 մարդու մահվան, որոտացել է Կիրկուկ քաղաքում, որը տեղակայված է Բաղդադից 250կմ դեպի հյուսիս:

Եվս հինգ մարդ պայթյունի զոհ է դարձել Տուզ-Հուրմաթու քաղաքում: