16 հունվարի 2013 - 21:49 AMT
Հնդկաստանի և Պակիստանի ԶՈւ-ը որոշել են թույլ չտալ հակամարտության էսկալացիա Քաշմիրում

Հնդկաստանի և Պակիստանի ռազմական հրամանատարությունները հրամայել են զորամասերին չհատել «վերահսկողության գիծը» Քաշմիրի շրջանում՝ հակամարտության էսկալացիա թույլ չտալու համար, փոխանցում է BBC-ն:

Հնդկական բանակի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պակիստանը վստահեցրել է Հնդկաստանին, որ «հաշտեցուցիչ» դիրքորոշում ունի:

Նախորդ շաբաթ այդ սահմանին մահացել է 2 հնդիկ և 2 պակիստանցի զինծառայող: