16 հունվարի 2013 - 21:55 AMT
Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն հունվարի 17-ին

Չորեքշաբթի օրը իրանական մայրաքաղաքում մեկնարկած Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն հունվարի 17-ին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը՝ հղելով իրանական արաբալեզու «Ալ-Ալհամ» հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, չորեքշաբթի օրը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները երկու աշխատանքային հանդիպում են անցկացրել իրանական կողմի հետ:

ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչ Գերման Նակերցի խոսքով, բանակցությունների նպատակը Իրանի միջուկային խնդրի լուծման վերաբերյալ համակարգված մոտեցմանն ու վերջնական համաձայնագրի կնքմանը հասնելն է: