17 հունվարի 2013 - 09:46 AMT
Տաջիկստանում կրկին փակել են Facebook-ը

Տաջիկստանում մի շարք պրովայդերներ փակել են Facebook սոցիալական ցանցից օգտվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տաջիկստանի իշխանությունները կանոնավոր համառությամբ վերջին մեկուկես տարվա ըհթացքում սահմանափակումներ են մտցնում Facebook սոցցանցի, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվական կայքերի նկատմամբ: «Հասարակական գործիչները վրդովված են եղել տարբեր պատվիրված նյութերով հանրապետության, նրա հարգարժան մարդկանց վրա ստի և զրպարտության հոսքով»,- բացատրել է այդ որոշումը կապի կառավարական ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը: