17 հունվարի 2013 - 10:55 AMT
Այսօր առավոտյան ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ՝ ժամը 05:30-ին,սուր սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օերնսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշթյամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: