17 հունվարի 2013 - 12:40 AMT
Կարեն Քոչարյան. Որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա սարդոստայն է առաջացել

Քաղաքական դաշտում, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, սերնդափոխություն է հարկավոր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ պարտադիր չէ, որ նախագահական ընտրություններին, որպես թեկնածու, առաջադրվի կոնկրետ առաջնորդը: «Չեմ հասկանում հատկապես այն թեկնածուների տրամաբանությունը, որ առաջադրվում են մի քանի անգամ, նույնիսկ սարդոստայն է կապել որոշ թեկնածուների և կուսակցությունների առաջնորդների վրա»,- նկատեց նա:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ ընտրությունների օրը լինելու է անհետաքրքիր, սակայն, ըստ նրա, ընտրություններից հետո հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ընդդիմությունը այդքան ներուժ չունի, որ հանրությանը դուրս հանի հրապարակ: