17 հունվարի 2013 - 14:27 AMT
ՀՀԿ-ն 1000-ից ավելի նախընտրական շտաբ է ունենալու

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ կքննակվեն 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են համակարգման և նախապատրաստական աշխատանքներ: «Մեկ-երկու օրից ամեն բան պատրաստ կլինի և հունվարի 21-ից կկարողանանք սկսել քարոզարշավը»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Էդուրադ Շարմազանովը նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն 1000-ից ավելի նախընտրական շտաբ է ունենալու: