17 հունվարի 2013 - 14:45 AMT
Զինդատախազ. Մատաղիսի գործը ոչ մեկի կոկորդին կանգնած չէ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2012-ը: Ընդհանուր տեղեկություններից բացի, զինդատախազը նշեց, որ առանձին գործերով ոչ մի հարցի չի պատասխանելու, բայց «Մատաղիսի գործի» մասին հարցին ընդհանրական պատասխան հնչեց:

Զինվորական դատախազությունը, բոլոր իրավապահ մարմինների հետ համագործակցելով, անում են առավելագույնը անպատժելիության մթնոլորտը վերացնելու, մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ: Դա կլինի «Մատաղիսի գործը», թե այլ գործ: Որևէ գործ որևէ մեկի կոկորդին կանգնած չէ», - ասաց Գևորգ Կոստանյանը:

Անդրադառնալով մամուլում տարածվող լուրերին, թե նրա պաշտոնին հավակնող արդեն այլ անուններ են շրջանառվում, զինդատախազը նշեց, որ նման հրապարակումները լուրջ չի ընդունում: