17 հունվարի 2013 - 16:36 AMT
Հունվարի 17-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,30 դրամ

Հունվարի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 650 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 406,50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406,50 դրամ:

Միաժամանակ, հունվարի 17-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406,30 դրամ` հունվարի 16-ի համեմատ կրճատվելով 0,32 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 542,25 դրամ` ավելանալով 2,50 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,03 կետով` մինչև 13,42 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: