17 հունվարի 2013 - 19:42 AMT
Արտյոմ Ռեբրով. Յուրա Մովսիսյանը կօգնի «Սպարտակին» գարնանը պայքարել մեդալների համար

Մոսկովյան «Սպարտակի» դարպասապահ Արտյոմ Ռեբրովը պատմել է, որ ձմեռային արձակուրդների ժամանակ հասցրել է հետևել ռուսական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձություններին:

«Գիտեմ, որ Եշչենկոն «Լոկոմոտիվից» տեղափոխվել է «Անժի»: Վագները վերադարձել է ԲԿՄԱ:

Բրազիլացին, անկասկած, կզարդարի մեր առաջնությունը: Նա լավ հարձակվող է: Բացի այդ, Յուրա Մովսիսյանը, ով վերջերս դարձել է «Սպարտակի» անդամ, ոչնչով չի զիջում: Համոզված եմ, որ երկու նորեկները՝ Մովսիսյանն ու Մաջիդ Ուորիսը կօգնեն մեր թիմին գարնանը պայքարել մեդալների համար»,-նկատել է նա:

Վալերի Կարպինի մարզիկները տարին ավարտել են ռուսական Պրեմյեր Լիգայի աղյուսակի 6-րդ հորիզոնականում: