16 հուլիսի 2005 - 07:38 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍ 2005» ՀԱՄԱԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
Այսօր Երեւանում անցկացվում է «Միսս Կովկաս 2005» համակովկասյան գեղեցկության մրցույթը: Մրցույթին մասնակցում են շուրջ 15 աղջիկ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Լեռնային Ղարաբաղից` «Միսս Համագործակցություն», «Միսս Տուրիզմ», «Միսս Թոփ-մոդել», «Միսս Հրապույր», «Միսս Բիկինի» եւ «Միսս Կովկասի Դիսկո» անվանակարգերում: Ժյուրիի կազմում են գեղեցկության մրցույթներ անցկացնող տարածաշրջանային գործակալությունների տնօրեններ, Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպաններ: «Միսս Կովկաս-2005» գրասենյակի տնօրեն Արման Արտոնյանի խոսքերով` մրցույթն ուղղորդված է «բոլոր կովկասյան երկրների ներկայացուցիչների միավորմանը եւ ոչ միայն մշակութային, այլեւ քաղաքական բնույթի է` նպաստելով կովկասյան տարածաշրջանում տարբեր քաղաքական խնդիրների լուծմանը»: Մրցույթը կազմակերպել է «Միսս Կովկաս 2005» գրասենյակը եւ ֆինանսապես աջակցվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից:Մրցույթի շրջանակներում նախատեսված են էքսկուրսիաներ Հայաստանի պատմա-մշակութային եւ տեսարժան վայրերով: «Միսս Կովկաս 2005» տիտղոսակիրը ներկայացնելու է Կովկասը ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի շատ միջազգային գեղեցկության միցույթներում: Կոնկուրսի մասնակիցներից լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու երաշժտական եւ գովազդային տեսահոլովակների նկարահանումներին, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: