17 հունվարի 2013 - 20:21 AMT
Ալժիրի բանակը ահաբեկիչների դեմ ռազմական օպերացիայի ընթացքում ազատ է արձակել 4 արտասահմանցի պատանդների

Ալժիրի բանակը ազատել է 4 արտասահմանցի պատանդների՝ ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում:

Ավելի վաղ ՎԱՆ մավրիտանական գործակալությունը հաղորդել էր, որ ողջ է մնացել 7 պատանդ: Նրանցից 3-ը Բելգիայի քաղաքացիներ են, երկուսը՝ Ամերիկայի, մեկը՝ Ճապոնիայի, մեկը՝ Բրիտանիայի: Պատանդների թվում կան վիրավորներ, ովքեր շտապ օգնության կարիք ունեն: