ԻԻՀ ՌԾՈւ-ի հրամանատարը հաղորդել է, որ ԻԻՀ 14-րդ նավատորմի նավերը պետք է տեղակայվեն Միջերկրական ծովում: Այս մասին նախօրեին հաղորդել է իրանական պետական Press TV հեռուստաալիքը:
Հաբիբոլլա Սայյարին հաղորդել է, որ նավատորմը 3 ամիսների ընթացքում վերահսկելու է Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը, Ադենի ծովածոցը, Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, Կարմիր ծովը, Սուէզի ջրանցքը և Միջերկրական ծովը:
Նա հաղորդել է, որ նավերը համապատասխան ուղղություններով կշարժվեն հաջորդ շաբաթ, փոխանցում է MIGnews-ը: