17 հունվարի 2013 - 21:23 AMT
19-րդ դարի նկարիչների աշխատանքները փոխվում են լուսադիոդային լամպերի ազդեցության տակ

Վինսենթ Վան Գոգի «Արևածաղիկների» ստեղծումից 125 տարի անց փորձագետները սկսել են նկատել, որ վառ դեղին գույները խամրել են լուսադիոդային լամպերի ազդեցությամբ, որոնք տեղադրված են ժամանակակից թանգարաններում, հաղորդում է Russia Today-ը:

Ֆրանսիացի և գերմանացի փորձագետներն ուսումնասիրել են 1887-1890 թվականների ընթացքում ստեղծված 14 աշխատանք: Պարզվել է, որ դեղին յուղաներկը, որը հաճախ օգտագործել են 19-րդ դարի նկարիչները, այդ թվում՝ Սեզանը և Գոգենը, կփոխվեն ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: