17 հունվարի 2013 - 20:55 AMT
Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեի 5-րդ մրցաշարային տուրում հաղթանակ է տարել Ռոմեն Էդուարդի նկատմամբ

Հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Վեյկ-ան-Զեեի 5-րդ մրցաշարային տուրում սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ռոմեն Էդուրադի (Ֆրանսիա) նկատմամբ: Հայ գրոսմայստերն արդեն ունի 3 միավոր:

Այս տուրում Ռիչարդ Ռապպորտը (Հունգարիա) ուժեղ է գտնվել Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա), իսկ В մրցաշարի մյուս 5 պարտիաները շարունակվում են:

6-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցն է լինելու Սիպկե Էռնստը (Հոլանդիա):