17 հունվարի 2013 - 21:35 AMT
Լորան Ֆաբիուսը չի բացառում, որ ԵՄ անդամ-պետությունները կարող են զորքեր ուղարկել Մալի

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը չի բացառում, որ ԵՄ երկրները կարող են Մալի ուղարկել զորքեր՝ իսլամիստ-գրոհայինների դեմ պայքարելու:

«Հնարավոր է, որ եվրոպական երկրները որոշեն օգնել ոչ միան լոգիստիկայի հարցում, այլև զինվորներ տրամադրեն»,-հայտարարել է Ֆաբիուսը՝ Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում: