18 հունվարի 2013 - 10:09 AMT
ԱՄՆ-ը 20 տարվա մեջ առաջին անգամ ճանաչել է Սոմալիի կառավարությունը

ԱՄՆ-ը ճանաչել է Սոմալիի կառավարությունը: Այդ մասին հայտարարել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սոմալիի ընտրված նախագահ Հասան Շեյխ Մոհամուդի հետ հանդիպման ժամանակ, ով պաշտոնական այցով գտնվում է Վաշինգտոնում: Վերջինը շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին աջակցության համար, նշելով, որ Սոմալին նոր դարաշրջան է թևակոխում, հաղորդում է BBC-ն:

Նախորդ դարաշրջանն ավարտվել է 1991-ին, երբ Սոմալիում սկսվել է քաոս և ԱՄՆ-ը փակել է Մոգադիշոյում իր դեսպանատունը: