18 հունվարի 2013 - 10:03 AMT
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնություն. Խելքի եկեք

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել համացանցում տարածված տեսանյութերի առնչությամբ, որոնցում ծաղրի է ենթարկվում «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է մի խումբ ապազգային տարրերի կողմից «Գարեգին Նժդեհ» ֆիլմի դեմ ուղղված էժանագին արշավը: Մեկ բան ակնհայտ է. առողջ միտք ու հոգի ունեցող հայ մարդն այսպիսի այլանդակություններ իրեն թույլ չի տա: Խելքի եկեք»: