18 հունվարի 2013 - 10:06 AMT
«Հրապարակ». Հայ ջազմենները հիացրել են Վրաստանի վարչապետին. Նա հետաձգել է մեկնումը

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Հրապարակը» օրաթերթը գրում է, որ երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Իվանիշվիլին այցելել է ջազ-ակումբ` լսելու հայ ջազմեններին:

«Նրան այնքան է հիացրել վերջիններիս կատարումը, այնտեղ տիրող մթնոլորտը, որ իր մեկնումն առժամանակ հետաձգել և Թբիլիսի է մեկնել ավելի ուշ»,-գրում է թերթը: