18 հունվարի 2013 - 10:18 AMT
2012-ի տվյալներով American Express-ի մաքուր շահույթը կրճատվել է 9 տոկոսով

Կրեդիտային քարտերի ամերիկյան օպերատոր American Express-ի մաքուր շահույթը 2012-ի տվյալներով կրճատվել է 9 տոկոսով` մինչև 4,48 մլրդ դոլար 2011-ի 4,94 մլրդ դոլարի փոխարեն: Նման տվյալներ են պարունակվում այսօր հրապարակված ընկերության հաշվետվությունում: Միաժամանակ, հասույթն աճել է 5 տոկոսով և կազմել 31,58 մլրդ դոլար 2011-ի 29,96 մլրդ դոլարի համեմատ:

2012-ի չորրորդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը կազմել է 637 մլն դոլար, ինչը 47 տոկոսով ցածր է 2011-ի նույն շրջանի ցուցանիշից: