18 հունվարի 2013 - 10:46 AMT
Այսօր Վեյկ ան Զեեում Լևոն Արոնյանը կխաղա Պետեր Լեկոյի հետ

Հունվարի 18-ին Վեյկ ան Զեեում կայացել են Tata Steel փառատոնի 6-րդ տուրի պարտաիները: Գլխավոր մրցաշարում Լևոն Արոնյանը կհանդիպի Պետեր Լեկոյի (Հունգարիա) հետ:

Արոնյանը 5 հնարավորից ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Լեկոն 3 միավորով 7-րդ տեղում է:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), որոնք հավաքել են 3.5-ական միավոր:

Փառատոնը կավարտվի հունվարի 27-ին: