18 հունվարի 2013 - 10:42 AMT
Նավթը թանկանում է 2012թ. չինական տնտեսության աճի գերազանցված կանխատեսումների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հունվարի 18-ին աճում են 2012թ. Չինաստանի տնտեսության աճի վերաբերյալ վերլուծաբանների արդարացված դրական սպասումների ֆոնին:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի փետրվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.1 դոլարով կամ 0.09 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.61 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 դոլարով կամ 0,13 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 95,61 դոլար:

«Սև ոսկու» գնի աճին աջակցում է նաև Ալժիրում տիրող իրավիճակը, որտեղ ահաբեկիչները նավթագազային համալիրում մարդկանց են առևանգել: