18 հունվարի 2013 - 10:49 AMT
Հայաստանի շախմատի առաջնության 6-րդ տուրում Աննա Հայրապետյանը կխաղա Սիրանուշ Անդրիասյանի հետ

Հայաստանի շախմատի կանանց առաջնության 6-րդ տուրում կկայանան հերթական հինգ պարտիաները: Առաջնության առաջատար Աննա Հայրապետյանը կխաղա Սիրանուշ Անդրիասյանի հետ, Հասմիկ Համբարյանը` Նարիա Մովսիսյանի:

Նարինե Գասպարյանը կմրցի Լուսինե Կարապետյանի հետ, Մարիաննա Գասպարյանը` Եվգենիա Դոլուխանովայի, Դիանա Մնացականյանը` Արմինե Բաբայանի:

Հայաստանի չեմպիոնուհին իրավունք կստանա մասնակցել 2014-ի առաջնությանը, ինչպես նաև նաև այս տարվա Եվրոպայի առաջնությանը: Դրամական պարգևներ կստանան 1-4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստուհիները: