18 հունվարի 2013 - 12:45 AMT
Սեյրան Օհանյան. Հայկական ԶՈւ-ն կանխել և կանխարգելել է Ադրբեջանի դիվերսիոն հարձակումները

2012-ը մարտական հերթապահությունը իր ողջ ընթացքվ առանձնացավ հակառակորդի կողմից սադրանքների և դիվերսիոն գործողությունների փորձերով: Անցած տարվա ընթացքում, ըստ Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, հայկական կողմերը անհամաչափ պատասխան են տվել՝ կարողանալով կանխել և կանխարգելել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն ու դիվերսիոն հարձակումները: «Մենք լուրջ աշխատանքներ տարանք դիվերսիոն հետախուզությունների դեմ պայքարի ուղղությամբ, բարձրացրեցինք ինժիներական կառույցների մակարդակը և մեր զինված ուժերի մարտական պատրաստությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը: Նա նաև նկատեց, որ ադրբեջանական կողմը սովորաբար նման գործողություններ պլանավորում է եղանակների փոփոխության՝ գարնան և աշնան սկզբին:

«Մենք նաև համապատասխան միջոցառումներ ենք անցկացնում զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նախարարը: