18 հունվարի 2013 - 13:13 AMT
Հայաստանի եզդիները Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ են հայտարարել

Եզդիները Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ են հայտարարել: Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դա թելադրում է իրենց կրոնը և եթե հեղինակավոր եզդի է մահանում ,պետք է 7-օրյա սուգ հայտարարավի: Այս ընթացքում հարսանիքներ և խնջույքներ չեն կազմակերպի:

Հայաստանի եզդիական համայնքը կմասնակցի նաև Դեդ Հասանի հուղարկավորությանը: Ազիզ Թամոյանը դեռ չգիտի կկարողանա ներկա գտնվել թե՝ ոչ, քանի որ վատառաղջ է, բայց ասաց, որ Հայաստանի եզդիներն անպայման կմեկնեն Թիֆլիս և վերջին հրաժեշտը կտան իրենց հայրենակցին, ով շատ եզդիների է օգնության հասել, երբ նրանք հայտնվել են դժվար կացության մեջ: