18 հունվարի 2013 - 15:01 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի պատասխանատուն հենց ինքն է լինելու

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը կսկսի հունվարի 21-ին, ժամը 12:00-ին, Ազատության հրապարակից: «Մենք պետք է ունենանք շատ շարժունակ, նախաձեռնող քարոզարշավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա հայտարարեց, որ իրենց նախընտրական շտաբը ձևական, ուղղահայաց կառուցվածք չի ունենալու, ինչպես շատերի մոտ է: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` կարևոր չէ` կլինի շտաբի պետ, թե` համակարգող, շտաբի ընդհանրական, գաղափարական պետն ինքն է լինելու, նաև քարոզարշավի պատասխանատուն: Այսօր նիստ է նախատեսված, իսկ արդեն կիրակի օրը` շտաբի պաշտոնական բացմանը, կհայտարարեն, թե ով է լինելու շտաբի պետը: