18 հունվարի 2013 - 15:44 AMT
Աֆղանստանում ԱՄՆ ավիաբազայում շենքի տանիքի փլուզման հետևանքով մահացել է 3 մարդ

Աֆղանստանի Պարվան նահանգի Բահրամ գավառում ԱՄՆ ավիաբազայում պայմանագրով աշխատող երեք աֆղանցիներ մահացել են, ևս 10 հոգի վիրավորվել է շենքերի տանիքներից մեկի փլուզման հետևանքով, ուրբաթ օրը հաղորդել է Պաժվակ գործակալությունը:

Միջադեպի ականատեսների խոսքով, մետաղյա շինության տանիքը փլվել է ձյան ծանրության տակ, և աֆղանցիները մնացել են փլատակների տակ:

Արտասահմանյան զինծառայողները փլատակաների տակից հանել են տուժածներին և տեղափոխել նրանց ռազմական հոսպիտալ, որտեղ երեք հոգի մահացել է: