18 հունվարի 2013 - 15:51 AMT
Ահաբեկիչները պահանջել են, որ Ալժիրի քաղաքացիները հեռու մնան օտարերկրյա ձեռնարկություններից

«Ալ Քայիդան իսլամական Մագրիբում» խմբավորման ահաբեկիչները խոստացել են պատանդների առևանգման նոր գործողություններ անցկացնել, եթե Ալժիրի քաղաքացիները շարունակեն մասնակցել օտարերկրյա ընկերությունների աշխատանքին, հայտնում է «Ինտերֆաքսը», ANI գործակալության վրա հղումով:

Ահաբեկիչները պահանջել են, որ Ալժիրի քաղաքացիները հեռու մնան օտարերկրյա ձեռնարկություններից, և խոսատցել են, որ հաջորդ հարվածը կհասցվի այնտեղ, որտեղ «ամենից քիչն են դրան սպասում»: