18 հունվարի 2013 - 17:13 AMT
Ապրիլի 17-21-ը կանցկացվի «ԴետեկտիվՖեստ» ֆիլմերի միջազգային փառատոնը

2013 թվականի ապրիլի 17-21-ը Մոսկվայում կկայանա դետեկտիվ ֆիլմերի «ԴետեկտիվՖեստ» միջազգային 15-րդփառատոնը: Փառատոնին մասնակցելու համար պետք է ներկայացնել 2012 թ. փետրվարի 1-ից մինչև 2013 թ. փետրվարի 15-ն արտադրված խաղարկային և փաստագրական ֆիլմեր, հեռուստասերիալներ, հեռուստատեսային նախագծեր և լրատվական սյուժեներ: Հայտի ձևի ու փառատոնի մասնակցության կարգի վերաբերյալ մանրամասններ կարող եք ստանալ՝www.detectivefest.ru կայքէջից: