18 հունվարի 2013 - 18:01 AMT
Օտարերկրացիները զանգվածաբար հեռանում են Ալժիրից

Օտարերկրացի աշխատակիցներն ու մասնագետները զանգվածաբար հեռանում են Ալժիրից այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակվեցին նավթի հանքավայրի վրա ու պատանդ վերցրեցին աշխատակիցներին: Այդ մասին ասվում է BP ընկերության հայտարարության մեջ, հայտնում է Լենտա.ռու-ն:

Տարհանվածներին տեղափոխող առաջին ինքնաթիռը վայրէջք է կատարել Լոնդոնում հունվարի 17-ին: Երկու այլ չվերթ ուղարկվել է Պալմա քաղաքը Մալյորկայում: