18 հունվարի 2013 - 18:17 AMT
Եվրախմբի Ֆինանսների նախարարների խորհրդի նոր ղեկավարի անունը հայտնի կդառնա հունվարի 21-ին

Եվրախմբի Ֆինանսների նախարարների խորհրդի նոր ղեկավարի անունը հայտնի կլինի հունվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառույցի գործող նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ով նաև Լյուքսեմբուրգի վարչապետն է:

Ինչպես սպասվում է, Եվրախմբի ղեկավարի պաշտոնում Յունկերին կփոխարինի Նիդերլանդների ֆինանսների նախարար Յերոն Դիյսսելբելմը:

Նախորդ շաբաթ բրյուսելյան ինտերնետ-պարբերականներից մեկը հաղորդել է, որ Յունկերը հասկացրել է, որ իրեն կփոխարինի Դիյսսելբելմը, հաղորդում է Փրայմ գործակալությունը: