18 հունվարի 2013 - 19:17 AMT
Սիրիայի հարավում մզկիթի մոտ երկու ավտոմեքենա է պայթել

Ուրբաթ օրը երկու ականավորված մեքենա է պայթել Սիրիայի հարավում տեղակայված Դերաա քաղաքում, կան զոհեր և վիրավորներ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով ՍԱՆԱ գործակալությանը:

Գործակալության հաղորդմամբ, պայթյունները որոտացել են այն ժամանակ, երբ մարդիկ ուրբաթ օրվա աղոթքից հետո դուրս էին գալիս մզկիթից: Զոհերի թիվն առայժմ չի հաղորդվում:

Սիրիական հակամարտությունը շարունակվում է արդեն մոտ երկու տարի: Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, երկրում զոհերի թիվը հասնում է 60 հազարի: