18 հունվարի 2013 - 20:12 AMT
Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է արձակուրդ գնալ՝ կուտակված հոգնածության պատճառով

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պատրաստվում է անորոշ ժամանակով լքել նկարհանման հրապարակը՝ կուտակված հոգնածության պատճառով: Այս մասին նա հայտարարել է գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում:

«Հյուծվածություն եմ զգում և մեծ դադար պետք է տամ: Երկու տարվա ընթացքում նկարահանվել եմ երեք ֆիլմերում և հիմա լիովին ուժասպառ եմ եղել»,-ասել է դերասանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: