18 հունվարի 2013 - 21:07 AMT
ԱՄՀ. Եվրոպական երկրները ստիպված կլինեն Հունաստանին լրացուցիչ միջոցներ տրամադրել

Արժույթի միջազգային հիմնադրամը նախազգուշացնում է Հունաստանի կողմից բարեփոխումների իրականացման վերաբերյալ բարձր ռիսկերի առկայության մասին՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, եվրոպական պետությունները ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ տրամադրել այդ երկրին՝ վերջինիս պարտքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Բարեփոխումների հունական ծրագիրը ճիշտ ուղիով է ընթանում, սակայն երկրի առաջ ծառացած խնդիրները շատ մեծ են»,-ասվում է ԱՄՀ հաղորդագրությունում: