18 հունվարի 2013 - 21:35 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ահաբեկչական խմբավորումները կարող են Եվրոպայի համար ուղղակի սպառնալիք դառնալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը բարձր է գնահատել Ֆրանսիայի և դաշինքի այլ պետությունների օպերատիվ արձագանքը՝ Ալժիրում տեղի ունեցող իրադարձություններին, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

« Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումները կարող են Եվրոպայի համար ուղղակի սպառնալիք դառնալ, եթե նրանց չկանգնեցնել»,-հայտարարել է նա հարցազրույցում, որն այսօր հրապարակվել է «Պոլիտիկեն» պարբերականում: