18 հունվարի 2013 - 21:59 AMT
Ալժիրի հեռուստատեսությունը ցուցադրել է BP-ի գազային օբյեկտում ազատ արձակված պատանդներին պատկերող կադրեր

Ալժիրի պետական հեռուստատեսությունը տարածել է ալժիրցի և արտասահմանցի պատանդներին պատկերող առաջին կադրերը, ովքեր ազատվել են Ին-Ամենաս քաղաքում տեղակայված BP-ի գազային օբյեկտում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղելով EFE գործակալությանը:

Ցուցադրվել են Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ֆիլիպինների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիներ: