19 հուլիսի 2005 - 07:47 AMT
ԹՈՒՆԻՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 18-ի հրամանագրով Լեւոն Սարգսյանը նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի դեսպան: Դեսպանի նստավայրը գտնվելու է Երեւանում: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում: