Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կասկածում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:
Ըստ նրա, այսօր Գլխավոր դատախազության քննչական խումբը եկել էր Տիմոշենկոյի մոտ՝ հանձնելու համար «կասկածյալ լինելու հաղորդագրությունը»:
«Այդ հոդվածով նա կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման,-ասել է նա, հավելելով, որ «ապացույցներ կան, որ Տիմոշենկոն իրոք պատվիրել էր այդ սպանությունը Լազարենկոյի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Տիմոշենկոն և Լազարենկոն կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը սպանությանը: