19 հունվարի 2013 - 13:23 AMT
HONDA-ն ԱՄՆ և Կանադայի շուկայից մոտ 800 հազար ավտոմեքենա կառգրավի

Ճապոնիայի խոշոր ավտոարտադրողներից մեկը՝ Honda Motor-ը հայտարարել է ԱՄՆ և Կանադայի շուկայից մոտ 800 հազար ավտոմեքենա առգրավելու մասին: Պատճառը հայտնաբերված թերությունն է անվտանգության բարձիկների համակարգում, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Հետ են կանչվելու շուկայից Honda Odyssey 2011-2013 թթ. և Honda Pilotը, որն արտադրվել է 2009-2013 թվականներին: ԱՄՆ-ից ետ կկանչվի 748 հազար ավտոմեքենա, իսկ Կանադայից՝ 29 հազար: