19 հունվարի 2013 - 15:31 AMT
Թբիլիսիի օդանավակայանը չի հրաժարվել ընդունել Դեդ Հասանի դին տեղափոխող օդանավը

Թբիլիսիի օդանավակայանում տարակուսանքով են ընդունել այն լուրը, որ հատուկ չվերթով այնտեղ պետք է ժամաներ սպանված օրենքով գող Ասլան Ուսոյանի դին տեղափոխող օդանավը: Վերջինս ավելի հայտնի է որպես Դեդ Հասան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Այն մասին, որ Ուսոյանի մարմինը տեղափոխող օդանավին թույլ չեն տվել վայրէջք կատարել վրացական մայրաքաղաքում, հաղորդել էր Life News-ը: Թե որտեղ է գտնվում Դեդ Հասանի մարմին, որտեղ և երբ նա կհուղարկավորվի, պաշտոնապես չի հաղորդվում: