19 հունվարի 2013 - 16:02 AMT
Ալժիրում պատանդներ վերցրած խմբավորման երեք առաջնորդ է ոչնչացվել

Ալժիրի ուժայինները նավթագազային օբյեկտի մաքրմանն ու պատանդների ազատմանն ուղղված օպերացիայի ընթացքում ոչնչացրել են ծայրահեղական խմբավորումներից մեկի 3 առաջնորդներին: Վերջինս էլ կանգնած է հարձակման ետևում, շաբաթ օրը փոխանցում է Alakhbar գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, պատանդների թիվը մոտ 600 է, որոնցից 573-ը Ալժիրի քաղաքացիներ են, մյուսներն` արտերկրի:

Ինչպես հաղորդվում է, խմբավորման ոչնչացված առաջնորդների թվում են առնվազն մեկ ալժիրցի և մավրիտանական թեքնա ցեղի ներկայացուցիչ: Մավրիտանական ANI գործակալության տվյալներով, հնարավոր է, որ գրոհայինների մի մասը նիգերիացիներ լինեն: