19 հունվարի 2013 - 16:02 AMT
Մահապարտ ահաբեկիչը պայթել է Աֆղանստանի արևմտյան Հերատ նահանգում

Շաբաթ օրը առավոտյան մահապարտ-ահաբեկիչը պայթել է Աֆղանստանի Հերատ նահանգում, հաղորդել է Պաժվակ տեղեկատվական գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների, «մահապարտի գոտիով» երկու ահաբեկիչներ ընթանում էին մոտոցիկլետներով, երբ նրանցից մեկի վրա ամրացված պայթուցիկ սարքը պայթել է:

Զոհերի և տուժածների մասին մանրամասներ չեն հաղորդվում, գրում է ՌԻԱ Նովոստին: