19 հունվարի 2013 - 16:01 AMT
Պանետտա. ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի փրկի Ալժիրի պատանդներին

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի փրկի մարդկանց, ովքեր պատանդ են վերցվել Ալժիրում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ալժիրի հարավ-արևելքում գազի վերամշակման գործարանում պատանդ վերցված 300 մարդկանց ճակատագրի մասին նախկինի պես ոչինչ հայտնի չէ: