19 հունվարի 2013 - 16:11 AMT
Ճապոնիայի մերձափնյա պահպանություն. Չինաստանի ՌԾՈւ-ի հերթապահ նավերը մոտեցել են վիճելի կղզիներին

Ճապոնիայի մերձափնյա պահպանությունում հաղորդել են, որ Չինաստանի ՌԾՈւ-ի երեք հերթապահ նավեր մոտեցել են Սենկակու վիճելի կղզիներին, փոխանցում է BBC-ն:

Մի քանի օր առաջ ՉԺՀ իշխանությունները հայտարարել են, որ ծրագրում են հետազոտել վիճելի կղզիները:

Ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը իր աջակցությունն է հայտնել Ճապոնիային, սակայն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է առավելագույն ջանքեր ներդնեն` լարվածության ավելացում թույլ չտալու համար: