19 հունվարի 2013 - 16:40 AMT
Ալժիրի նավթագազային համալիրում հայտնաբերվել են 15 այրված մարմիններ

Շաբաթ օրը Ալժիրի նավթագազային համալիրում հայտնաբերվել են 15 այրված մարմիններ, որտեղ ավելի վաղ գրոհայինները պատանդ էին վերցրել մի քանի հարյուր մարդու: Մահացածների անձը, քաղաքացիությունը և նրանց մահվան հանգամանքները պարզվում են, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, ազատ են արձակվել ալժիրցի ուժայինների հատուկ օպերացիայի ընթացքում ավելի քան 600 պատանդներ, այդ թվում` 573 ալժիրցիներ և մոտ 100 արտերկրյացիներ ազատ են արձակվել: