19 հունվարի 2013 - 17:34 AMT
Թոմ Հենքսը և Սթիվեն Սփիլբերգը մշակում են Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող երրորդ սերիալը

Ինչպես հաղորդում է kinomania.ru-ն, HBO-ն հաստատել է, որ իր գերատեսչությունում Թոմ Հենքսը և Սթիվեն Սփիլբերգը մշակում են Երկրորդ համաշխարհայինի մասին պատմող երրորդ սերիալի նախագիծը: Դեռևս անանուն նախագիծը կպատմի Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային մարտերի մասին:

Սփիլբերգի և Հենքսի նախորդ երկու ռազմական նախագծերի` «Խաղաղ օվկիանոսի» և «Զինակիցների», ստեղծմանն աջակցած Գրէմ Յոստը ցանկություն է հայտնել իր ներդրումն ունենալ ապագա սերիալի դրամատուրգիայում: