19 հունվարի 2013 - 17:16 AMT
ԱՄՀ-ն առաջիկա 6 ամիսների ընթացքում կգնահատի Իրանի էկոնոմիկան

Արժույթի միջազգային հիմնադրամը առաջիկա 6 ամիսների ընթացքում կգնահատի Իրանի էկոնամիկան և արևմտյան երկրների պատժամիջոցների ազդեցությունը դրա վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ` նախորդ տարվա հոկտեմբերին, ԱՄՀ-ն կանխատեսել է, որ 2012-ի արդյունքում Իրանի էկոնոմիկան անկում կապրի, իսկ գնաճը կհասնի 25 տոկոսի:

2012-ի ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն մի շարք պատժամիջոցներ են ընդունել իրանական էկոնոմիկայի էներգետիկ և ֆինանսական սեկտորների նկատմամբ: Դրանք հանգեցրել են իրանական նավթի արտահանման ծավալների նվազեցմանը և իրանական ռիալի արժեզրկմանը: